Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 03/12/19

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 3-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.14 դրամով և կազմել 478.02 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.93 դրամով և կազմել 529.84 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.46 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.86 դրամով և կազմել 620.85 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 106.44 դրամով և կազմել 22455.97 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.00 դրամով և կազմել 259.35 դրամ: Պլատինի գինն աճել է 111.58 դրամով և կազմել 13785.72 դրամ:

Share