Բաժին. Ֆինանսական

Ինֆոգրաֆիկա. ազգային բորսայական ինդեքսները՝ համեմատած ամերիկյան S&P 500-ի հետ

Վիժուալ Կապիտալիս հարթակը հրապարակել է անչափ հետաքրքիր ինֆոգրաֆիկա, որտեղ պատկվերված են ազգային բորսայական ինդեքնսերը վերջին 29 տարում` համեմատած ամերիկյան S&P 500-ի հետ:

Ինֆոգրաֆիկայի առաջին պատկվերը նվիրված է ամերիկյան S&P 500 ինդեքսը, որը 1990թ. նոյեմբերի 26-ին կազմում էր 316.5 կետ, իսկ 29 տարի անց՝ 3,170։ Ինդեքսն աճել է 901%-ով կամ մոտ 10 անգամ։

Նշված ժամանակահատվածում գերմանական DAX-ի աճը կազմել է 820%։ Կանադական S&P/TSX Composite ինդեքսն աճել է 444%-ով։ Ճապոնական Nikkei 225-ն աճել է միայն 1%-ով։ Ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 268%-ով։ Հոնկոնգյան Hang Seng-ն աճել է 824%-ով, իսկ բրիտանական FTSE 100 ինդեքսն աճել է 238%-ով։ Բոլոր գրաֆիկներում համեմատական է տարված S&P 500 ինդեքսի հետ։

Share