Բաժին. Ֆինանսական

Կառավարությունը 1.4%-ով նվազեցնելու է կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը

ՀՀ պետական պարտքն, ըստ նախատեսվածի, 2020-ին կաճի ավելի դանդաղ տեմպերով, քան ՀՆԱ-ն, ինչի արդյունքում կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի 1.4 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության ռազմավարության և ռիսկերի կառավարման բաժնի պետ Արթուր Համբարձումյանը՝ 2020թ. փոխառությունների ծրագրի ներկայացմանը:!

«2020-ի վերջին կանխատեսվում է, որ կառավարության պարտքը կլինի 3 տրլն 419 մլրդ դրամ կամ 7 մլրդ 177 մլն դոլարին համարժեք: Փոխառությունների ծրագրի իրականացման արդյունքում 2020-ի վերջին 2019-ի վերջի արդյունքներով կառավարության պարտքը կաճի ընդամենը 162 մլրդ դրամով կամ 341 մլն դոլարով: Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2020-ի վերջին կլինի 48.2 տոկոսի մակարդակում: Պարտքն առաջիկա տարում կաճի ավելի դանդաղ տեմպերով, քան ՀՆԱ-ն, որի հետևանքով էլ 1.4 տոկոսային կետով կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը կնվազի»,-ասաց Համբարձումյանը:

Նա նշեց՝ այս տարի սպասում են, որ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 50 տոկոս մակարդակից կնվազի։ Համբարձումյանը նկատեց՝ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը սկսում է արագ տեմպերով իջնել:

Share