Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 19/12/19

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.34%-ով և կազմել 61.11 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.71%-ով և կազմել 66.62 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 19-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.08%-ով և կազմել 1483.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.06%-ով և կազմել 17.12 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.05%-ով և կազմել 937.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 19-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.62%-ով և կազմել 1788.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.39%-ով և կազմել 6185.00 դոլար, կապարի գինն աճել է 1.53%-ով և կազմել 1921.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.40%-ով և կազմել 14095.00 դոլար, անագի գինն աճել է 0.29%-ով և կազմել 17250.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.61%-ով և կազմել 2320.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.22%-ով և կազմել 20393.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.49%-ով և կազմել 28376.96 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.45%-ով և կազմել 3205.37 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.67%-ով և կազմել 8887.22 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.08%-ով և կազմել 13211.96 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 5972.28 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.44%-ով և կազմել 7573.82 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.20%-ով և կազմել 1519.49 կետ:

Share