Բաժին. Ֆինանսական

Էլեկտրոնային ստորագրության հնարավորություն` Ամերիաբանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար

Առաջին անգամ Հայաստանի ֆինանսական շուկայում Ամերիաբանկը ներկայացնում է էլեկտրոնային ստորագրության հնարավորություն ֆիզիկական անձ հաճախորդների համար: Սա ևս մի կարևոր քայլ է Բանկի ծառայությունների թվայնացման գործընթացում, որն էապես կնպաստի հաճախորդների սպասարկման ժամանակի կրճատմանը մի շարք ծառայությունների մասով, ինչպես նաև կնպաստի թղթի օգտագործման ծավալների զգալի կրճատմանը:

Էլեկտրոնային ստորագրության հնարավորությունն առայժմ տարածվում է ֆիզիկական անձ հաճախորդների հաշվի բացման և սպասարկման, քարտի թողարկման, տրամադրման  և սպասարկման, լիազորագրերի ձևակերպման և չեղյալացման, օնլայն բանկինգ, մոբայլ բանկինգ և հեռախոսային բանկինգ  համակարգերի հայտի ընդունման, ակտիվացման, փոփոխության կամ դադարեցման գործարքներին առնչվող բոլոր փաստաթղթերի վրա:  

էլեկտրոնային ստորագրության հնարավորությունը  գործարկվել  է «Այյունեթվորքս» ՍՊԸ-ի հետ Ամերիաբանկի ունեցած համագործակցության շրջանակում:

Ներկայացված հնարավորությունից հաճախորդներն առայժմ կարող են օգտվել միայն Ամերիաբանկի «Կամար» մասնաճյուղում սպասարկվելիս:

Այս հնարավորությունն  աստիճանաբար հասանելի կլինի Ամերիաբանկի բոլոր մասնաճյուղերում, ինչպես նաև կընդլայնվեն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացվող գործարքների տեսակները: 

———–

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. 9 ամսվա արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am

ԱյՅունեթվորքս ՍՊԸ-ն հիմնադրվել է Հայաստանում և 2008 թ.-ից առաջարկում է  համակարգչային սարքավորումների մատակարարման և ծրագրային ապահովումների մշակման համալիր լուծումներ` օժանդակելով մասնավոր և պետական կառույցներին՝ զարգացնելու իրենց գործունեությունը և ապահովելու բարձր կատարողականություն: Լինելով առաջատար պետական ծրագրերի ավտոմատացման հարթակում՝ ընկերությունը մշակում է լուծումներ նաև մասնավոր սեկտորի համար։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.iunetworks.am

Share