Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. Հունվարի 1-ից կգործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգը. տեսանյութ

Հայաստանում 2020 թվականի հունվարի 1-ից կգործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ միկրոբիզնեսով կարող են զբաղվել նրանք, ովքեր ունեն մինչեւ 24 միլիոն դրամ շրջանառություն:

Նոր համակարգը փոխարինելու է ընտանեկան ձեռնարկատիրության, ինքնազբաղված անձանց և որոշ դեպքերում նաեւ՝ արտոնագրային հարկի համակարգերին: Միկրոբիզնեսով զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության տեսակների ցանկն առանց փոփոխության ներկայացված է Հարկային օրենսգրքում. նրանք են՝ կոշկակարները, ժամացույց վերանորոգողները, ուսուցման տարբեր ծրագրեր իրականացնողները և այլն:

Նորույթներ կան ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողների համար: Ընտանիքի անդամին արդեն անհրաժեշտ է որպես աշխատակից ձևակերպել: 2020 թվականից այլևս չի լինի արտոնագրային հարկով հարկման համակարգը: Այստեղ գործող տնտեսավարողները կտեղափոխվեն պետական տուրքի, շրջանառության կամ ընդհանուր հարկման և միկրոձեռնարկատիրության դաշտ: Հարկման արտոնյալ համակարգից չեն կարող օգտվել խորհրդատվական եւ ֆինանսական ծառայություններ մատուցողները:

Միկրոձեռնարկատիրության համակարգում գործող անձինք պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնեն տարվա ավարտից հետո մինչեւ փետրվարի 1-ը, իսկ եթե ունեն վարձու աշխատող՝ ամսական եկամտային հարկի հաշվետվություն՝ մինչեւ հաջորդ ամսվա 20-ը:

Share