Բաժին. Ֆինանսական

Կադաստրի կոմիտեն կհամագործակցի Ասիական զարգացման բանկի հետ

Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության ներկայացուցիչ՝ քաղաքաշինության ավագ մասնագետ Մարիա Պիա Անկոռային երեկ հյուրընկալեց Կադաստրի կոմիտեի ղեկավարը: Սուրեն Թովմասյանը մանրամասն ներկայացրեց Կադաստրի կողմից ավելի վաղ սկսված և առաջիկայում իրագործելիք ծրագրերը։  Կոմիտեի մասնագետները հյուրին ներկայացրին նաև, թե համագործակցության և աջակցության նախնական ինչ պայմանավորվածությունների ունի Կոմիտեն տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ։

Կոմիտեի ղեկավարը շատ կարևոր համարեց ինչպես նոր, այնպես էլ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի համատեղ քննարկումներն ու հետագա հնարավոր փոխգործակցության հեռանկարը Ասիական զարգացման բանկի հետ:

Հանդիպման վերջում կողմերն ուրվագծեցին հարցերի նախնական այն շրջանակը, որում ցանկալի կլինի շարունակել հետագա համագործակցությունը։

Share