Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 15/01/20

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.22%-ով և կազմել 58.20 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.17%-ով և կազմել 64.43 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունվարի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.25%-ով և կազմել 1556.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.50%-ով և կազմել 17.96 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 2.82%-ով և կազմել 1022.80 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունվարի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.47%-ով և կազմել 1805.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.16%-ով և կազմել 6270.00 դոլար, կապարի գինն աճել է 2.61%-ով և կազմել 1964.00 դոլար, նիկելի գինն աճել է 2.03%-ով և կազմել 14050.00 դոլար, անագի գինն աճել է 0.81%-ով և կազմել 17475.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.79%-ով և կազմել 2373.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.51%-ով և կազմել 21275.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունվարի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.31%-ով և կազմել 29030.22 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 3289.29 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 9258.70 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունվարի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.18%-ով և կազմել 13432.30 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 6032.61 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.27%-ով և կազմել 7642.80 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.17%-ով և կազմել 1602.29 կետ:

Share