Categories: Ֆինանսական

Brand Finance. աշխարհի ամենաթանկ բրենդները 2020

Brand Finance գործակալությունը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենաթանկ բրենդների ցուցակը։ 2020թ.-ի ցուցակը բաղկացած է 500 բրենդից, որոնց ընդհանուր արժեքը գնահատվել է 7.055 տրլն դոլար, ինչը 2019թ. ցուցանիշը գորազանցում է +177 մլրդ դոլարով։

Ցուցակը շարունակում է գլխավորել Amazon-ը, որն առաջատար էր նաև 2019թ.-ին։ Վերջին տարում Amazon բրենդի արժեքն աճել է 17.5%-ով և կազմել 220.8 մլրդ դոլար։ Երկրորդ հորիզոնական է բաձրացել Google-ը, որը 2019թ.-ին երրորդն էր, բրենդի արժեքն աճել է 11.9%-ով և կազմել 159.7 մլրդ դոլար։ Apple-ը երկրորդ հորիզոնականից նահանջել է երրորդ հորիզոնական, բրենդի արժեքը նվազել է 8.5%-ով և կազմել 140.5 մլրդ դոլար։

Microsoft-ը շարունակում է մնալ չորրորդ հորիզոնականում, բրենդի արժեքը վերջին տարում նվազել է 2.1%-ով և կազմել 117.1 մլրդ դոլար։

Ինչպես և նախորդ տարի, Samsung-ը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, հարավկորեական բրենդի արժեքն աճել է 3.5%-ով և կազմել 94.5 մլրդ դոլար։

Ութերորդ հորիզոնականից վեցերորդ է բարձրացել Չինական ICBC-ն, բանկային բրենդի արժեքն աճել է 1.2%-ով և կազմել 80.8 մլրդ դոլար։

Facebook-ը մնացել է յոթերորդ հորիզոնականում, առաջատար սոցիալական ցանցի բրենդի արժեքը նվազել է 4.1%-ով և կազմել 79.8 մլրդ դոլար։

Walmat-ը 11-րդ հորիզոնականից հայտնվել է 8-րդ հորիզոնականում, առաջատար առևտրային ցանցի բրենդի արժեքն աճել է 14.2%-ով և կազմել 77.5 մլրդ դոլար։

Չինական Ping An-ը 14-րդ հորիզոնականից բարձրացել է 9-րդ տեղ, ապահովագրական բրենդի արժեքն աճել է 19.8%-ով և կազմել 69.0 մլրդ դոլար։

Տասնայակը եզրափակում է Huawei-ը, որի բրենդի արժեքն աճել է 4.5%-ով և կազմել 65.1 մլրդ դոլար։ Չինական հսկան 2019թ.-ին 12-րդն էր։

Առաջատար տասնյակում ներկայացված է ամերիկյան՝ 6, չինական՝ 3 և հարավկորեական՝ 1 բրենդ։ Դրանցից 6 ներկայացնում են տեխնոլոգիաների ոլորտը, երկու բրենդով ներկայացված է առևտրի, իսկ մեկական բրենդիով՝ բանկային և ապահովագրության ոլորտները։

Ինչ վերաբերում է ամբողջական ցուցակին, ապա տեխնոլոգիական (46 բրենդ) ոլորտի բրենդների ընդհանուր արժեքը կազմում է 986.5 մլրդ դոլար կամ ընդհանուրի 14.0%-ը, որին հետևում է բանկային (66 բրենդ) ոլորտը՝ 926.4 մլրդ դոլար կամ ընդհանուրի 13.1%, եռյակը եզրափակում է առևտրի (45 բրենդ) ոլորտը՝ 794.0 մլրդ դոլար կամ ընդհանուրի 11.3%։

Հեռահաղորդակցության (36 բրենդ) ոլորտը ներկայացնող բրենդների ընդհանուր արժեքը 558.4 մլրդ դոլար է կամ ընդհանուրի 7.9%։ Ավտոմեքենաշինություն (23 բրենդ)՝ 496.2 մլրդ դոլար կամ ընդհանուրի 7.0%-ը։ Մեդիա (21 բրենդ)՝ 454.2 մլրդ դոլար կամ 6.4%։ Էներգակիրներ (27 բրենդ)՝ 378.7 մլրդ դոլար կամ ընդհանուրի 5.4%։ Ապահովագրություն (30 բրենդ)՝ 333.8 մլրդ դոլար կամ ընդհանուրի 4.7%։ Այլ (225 բրենդ)՝ 2.127 տրլն դոլար կամ ընդհանուրի 30.1%։

Եթե խոսենք աշխարհագրության մասին, ապա ամերիկյան 205 բրենդների ընդհանուր արժեքը գնահատվում է 3.2 տրլն դոլար, դրանք կազմում են ընդհանուր ցուցակի 45.4%-ը։ Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 70 բրենդ, 1.3 տրլն դոլար կամ 18.9%։ Ճապոնիան երրորդն է՝ 36 բրենդ, 6.8% կամ 483.2 մլրդ դոլար։ Չորրորդ տեղում Գերմանիան է՝ 21 բրենդ, 5.8% կամ 401 մլրդ դոլար։ Ֆրանսիան հինգերորդն է՝  32 բրենդ, 4.4% կամ 312.3 մլրդ դոլար։ Մեծ Բրիտանիան վեցերորդն է՝  20 բրենդ, 2.7% կամ 193.1 մլրդ դոլար։ Հարավային Կորեան յոթերորդն է՝ 7 բրենդ, 2.4% կամ 171.2 մլրդ դոլար։ Կանադան ութերորդն է՝ 17 բրենդ, 1.8% կամ 126.8 մլրդ դոլար։ Այլ երկրների 92 բրենդները կազմում են ցուցակի 11.5%-ը՝ 814 մլրդ դոլար դոլար ընդհանուր արժեքով։

Ամերիկյան մայրցամաքի խոշորագույն B2C բրենդը Amazon-ն է՝ 220.8 մլրդ դոլար, իսկ B2B՝ IBM` 33.4 մլրդ դոլար: Եվրոպա – B2C` Mercedes-Benz` 65.0 մլրդ դոլար, B2B` SHELL` 47.5 մլրդ։ Մերձավոր Արևելք – B2C` Etisalat` 8.5 մլրդ դոլար, B2B` Saudi Aramco` 46.8 մլրդ դոլար: Հեռավոր Ասիա – B2C` Samsung` 94.5 մլրդ դոլար, BTB` SGCC` 57 մլրդ դոլար։ Ավստրալիա՝ B2C` Woolworths` 8.1 մլրդ դոլար, BTB` BHP` 5.8 մլրդ դոլար

Վերջին 12 ամսում ամենամեծ աճ արձանագրած բրենդներն են՝ Tesla` +64.9%, Instagram` +58.0%, Mitsubishi Group` +42.8%, HCA` +40%, Lidl` +39.6%, Aldi` +36.8%, Hilton Hotels & Resorts` +35.0%, Marubeni` +34.4%, Viettel` +34.4%, T.J. Maxx` +32.3%: Իսկ ամենամեծ անկում գրանցած բրենդները հետևյալն են՝ Boeing՝ -29.0%, Dow՝ -29.0%, ANZ՝ -29.0%, Nvidia՝ -31.0%, CenturyLink՝ -31.3%, Uber՝ -32%, AT&T՝ -32.1%, ABB՝ -39.9%, Fox՝ -47.2%, Baidu՝ -54.1%։

Ամբողջական ցուցակ

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։rticle_edit.php

Share