Բաժին. Ֆինանսական

2019թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 182,750 դրամ

2019թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 182,750 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.8% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8.4%-ով և կազմել 161,789 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.8%-ով և կազմել 193,288 դրամ։

Share