Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 04/02/20

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.77%-ով և կազմել 50.09 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.40%-ով և կազմել 54.54 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 4-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.17%-ով և կազմել 1561.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.51%-ով և կազմել 17.62 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.92%-ով և կազմել 966.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 4-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.35%-ով և կազմել 1713.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.14%-ով և կազմել 5666.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.86%-ով և կազմել 1844.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.19%-ով և կազմել 12875.00 դոլար, անագի գինը նվազել է 0.15%-ով և կազմել 16200.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.12%-ով և կազմել 2212.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.68%-ով և կազմել 22928.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 35250.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.44%-ով և կազմել 28807.63 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.50%-ով և կազմել 3297.59 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.10%-ով և կազմել 9467.97 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.81%-ով և կազմել 13281.74 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.76%-ով և կազմել 5935.05 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.55%-ով և կազմել 7439.82 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.71%-ով և կազմել 1547.19 կետ:

Share