Բաժին. Ֆինանսական

Բիզնես պլանները չարդարացան. Ալեքսեյ Սանդիկովը ավտոներկրողներ-Ղազախստան խնդրի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովի հետ զրուցել ենք հայ ավտոներկրողների ղազախստանյան «բոլոլայի» մասին, անդրադարձել ենք  նաև Լարսի այլընտանքին ու մաքսային կցորդի գործառույթներին։

«Իհարկե, կիսում եմ ավտոներկրողների մտահոգությունները. իրենց բիզնես պլանները չարդարացան, շատ մարդիկ փաստի առաջ կանգնեցինք», – նկատում է պատգամավորն ու ավելացնում՝ ինչ կլիներ, եթե Ղազախստանի իրավիճակում Հայաստանը հայտնվեր ու փոխարենը Ղազախստանից Հայաստան ներկրվեին այդքան շատ մեքենա, տեղի ներկրողներն արդարացի բողոքի ձայն կբարձրացնեի։ Սանդիկովը կարծում է, որ այս դեպքում Ղազախստանն իր շահերն է պաշտպանել, Հայաստանի կառավարությունն այս դեպքում ոչինչ անել չի կարող։

Սանդիկովը ողջունում է Լարսի անցակետում մաքսային կցորդի նշանակումը։ Պատգամավորը հույս ունի, որ այս դեպքում էլ մաքսային կցորդից չեն ակնկալի այն, ինչն իր գործառույթներից դուրս է.

«Համոզված եմ՝ ոչ ոք չի պատկերացնում, թե եթե ձնաբուք լինի, մաքսային կցորդը ապահովելու է ձնամաքրման աշխատանքների արագ իրականացումը, կամ եթե խցանումներ լինեն, կարգավորելու է հերթը», – Ալեքսեյ Սանդիկովը նկատում է՝ փակ ճանապարհների ու խցանումների խնդիրներին երկար ենք բախվելու։ Պատգամավորը Լարսին 2 այլընտրանքնային ճանապարհ գիտի, մեկն անհնար է, քանի դեռ Վրաստանի ու Ռուսաստանի տարաձայնությունները հարթված չեն, մյուսն էլ շատ ծախսատար է։

Share