Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ պարզաբանում՝ Ժամանակ օրաթերթի «Սեր առ Ֆլեշի Բարսեղ. ՊԵԿ նախագահի եղբոր շեֆը «մաքուր» է դուրս եկել» հրապարակման առնչությամբ

«Ժամանակ» օրաթերթի փետրվարի 15-ի՝ «Սեր առ Ֆլեշի Բարսեղ. ՊԵԿ նախագահի եղբոր շեֆը «մաքուր» է դուրս եկել» հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ դրանում առկա են փաստերի լուրջ աղավաղումներ:

Հոդվածագիրը պնդում է, թե իբր «Արարատբանկ» ԲԲԸ-ում իրականացված ՊԵԿ-ի ստուգման արդյունքում ոչ մի խախտում չի հայտնաբերվել, մինչդեռ իրականում՝ ստուգման ընթացքում «Արարատբանկ» ԲԲԸ-ն ներկայացրել է ճշտված հաշվետվություն և կատարել 152,3 մլն դրամի մուծում, որից 118,6 մլն դրամը՝  հարկային պարտավորություններ, 33,7 մլն-ը՝ տույժեր: Իրականությանը չի համապատասխանում նաև այն պնդումը, որ ՊԵԿ-ն աշխատավարձերի վճարման իր բոլոր գործարքներն իրականացնում է միայն «Արարատբանկ»-ի միջոցով:

Թերթին հորդորում ենք հոդվածում առկա 1 փաստը չհամեմել երևակայական մի քանի թռիչքների հետ և զերծ մնալ ՊԵԿ-ի հանդեպ բացասական ընկալումներ ձևավորելու համառ փորձերից:

Share