Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 25/02/20

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.50%-ով և կազմել 50.27 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.19%-ով և կազմել 55.26 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 25-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.02%-ով և կազմել 1642.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 3.01%-ով և կազմել 18.02 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 3.77%-ով և կազմել 932.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 25-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.41%-ով և կազմել 1705.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.11%-ով և կազմել 5687.00 դոլար, կապարի գինն աճել է 1.43%-ով և կազմել 1846.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.28%-ով և կազմել 12625.00 դոլար, անագի գինն աճել է 0.67%-ով և կազմել 16635.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.07%-ով և կազմել 2062.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 2.07%-ով և կազմել 20834.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 3.15%-ով և կազմել 27081.36 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 3.03%-ով և կազմել 3128.21 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.77%-ով և կազմել 8965.61 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.88%-ով և կազմել 12790.49 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.94%-ով և կազմել 5679.68 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.94%-ով և կազմել 7017.88 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 5.16%-ով և կազմել 1446.11 կետ:

Share