Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկը հայտարարում է ՓՄՁ ֆինանսավորման ակցիա

Կոնվերս Բանկը հայտարարում է ՓՄՁ ֆինանսավորման ակցիա: Ֆինանսավորումը կարող է ուղղվել փոքր և միջին ձեռնարկությունների հիմնական և շրջանառու միջոցների համալրմանը, կրեդիտորական պարտքի մարմանը:

«Ակցիայի շրջանակում ֆինանսավորումը բիզնեսը առողջացնելու, ընդլայնելու և հետագա զարգացումն ապահովելու լավ հնարավորություն է: Դրա ընթացքում՝ մինչև 2020թ հունիսի 30ը ներառյալ, տնտեսության տարբեր ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկությունները կարող են ստանալ մրցունակ տոկոսադրույքով վարկավորում՝ մարման մինչև 180 ամիս ժամկետով»,-ասել են Բանկում:

Ֆինանսավորում իրականացվում է երեք արժույթով՝ դրամով տարեկան սկսած 11.5%, ԱՄՆ դոլարով՝ սկսած 8,5%, իսկ եվրոյով՝ սկսած 6,5% անվանական տոկոսադրույքից: Փաստացի տոկոսադրույքների հաշվարկման կարգը, այլ մանրամասները հասանելի են

https://www.conversebank.am/hy/smeloan/ հղումով:

Share