Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 03/03/20

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.27%-ով և կազմել 47.92 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.03%-ով և կազմել 52.66 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 2.76%-ով և կազմել 1642.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.83%-ով և կազմել 17.22 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.37%-ով և կազմել 885.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.19%-ով և կազմել 1700.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.07%-ով և կազմել 5657.00 դոլար, կապարի գինն աճել է 2.47%-ով և կազմել 1865.00 դոլար, նիկելի գինն աճել է 2.12%-ով և կազմել 12510.00 դոլար, անագի գինն աճել է 1.11%-ով և կազմել 16405.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.05%-ով և կազմել 2023.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.21%-ով և կազմել 20834.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 2.94%-ով և կազմել 25917.41 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 2.81%-ով և կազմել 3003.37 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.99%-ով և կազմել 8684.09 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.08%-ով և կազմել 11985.39 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.12%-ով և կազմել 5393.17 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.95%-ով և կազմել 6718.20 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 4.19%-ով և կազմել 1358.03 կետ:

Share