Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 05/03/20

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 4.03%-ով և կազմել 45.43 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 4.61%-ով և կազմել 49.45 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.79%-ով և կազմել 1669.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.58%-ով և կազմել 17.32 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.53%-ով և կազմել 858.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.35%-ով և կազմել 1726.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.52%-ով և կազմել 5688.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.81%-ով և կազմել 1826.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.08%-ով և կազմել 12815.00 դոլար, անագի գինը նվազել է 0.15%-ով և կազմել 17000.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.74%-ով և կազմել 2018.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.06%-ով և կազմել 20613.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 3.58%-ով և կազմել 26121.28 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 3.39%-ով և կազմել 3023.94 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 3.10%-ով և կազմել 8738.60 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.51%-ով և կազմել 11944.72 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.90%-ով և կազմել 5361.10 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.62%-ով և կազմել 6705.43 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.81%-ով և կազմել 1323.82 կետ:

Share