Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն. տեղաբաշխվել են միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր` 10 միլիարդ դրամ ծավալով

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին տեղաբաշխվել են 2 տարի մարման ժամկետով միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր` 10 միլիարդ դրամ ծավալով: Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 10 միլիարդ 100 միլիոն դրամ, բավարարվել է 9 միլիարդ 150 միլիոն դրամը, որի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 6.29 տոկոս:

ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝

– Ամիրյան 23/1

– Թոթովենցի փողոց, նրբանցք 4

– Տիգրան Մեծի 24

– Կոմիտաս 49:

Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:

Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից: Հեռախոսներ՝ 011 910 422 և 011 910 416:

Share