Բաժին. Ֆինանսական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է Նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին:

Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասված է հայտարարության մեջ:

Այսպիսով, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի: 

Share