Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ խստորեն հետևում է նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված առողջապահական անվտանգության նորմերին ու կանոններին

Կարևորելով մեր հաճախորդների և աշխատակիցների առողջությունը և անվտանգությունը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ խստորեն հետևում է նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված առողջապահական անվտանգության նորմերին ու կանոններին:

Բանկից հորդորում են առավելապես օգտվել մեր բանկային հեռահար ծառայություններից և գործարքներն իրականացնել՝

– Բանկի բջջային հավելվածի միջոցով,

– 24/7 ռեժիմով գործող կանխիկի ընդունման տերմինալների և բանկոմատների միջոցով:

Բանկի բոլոր մասնաճյուղերում հետևողականորեն իրականացվում են ախտահանման աշխատանքներ, հաճախորդների և աշխատակիցների համար առկա են ախտահանիչ հեղուկներ։

Այն բոլոր դեպքերում, երբ Ձեզ գործարք իրականացնելու համար անհրաժեշտ է այցելել Բանկի մասնաճյուղ կրկին պետք է պահպանվեն հետևյալ կանոնները՝

– Գործարք կատարելուց առաջ և հետո ախտահանել ձեռքերը բանկի մասնաճյուղերում առկա հատուկ միջոցներով,

– Աշխատակիցների և այլ հաճախորդների միջև պահպանել պատշաճ հեռավորություն,

– Հնարավորության դեպքում խուսափել մանկահասակ երեխաների հետ մասնաճյուղեր այցելելուց:

Acba Mobile բջջային հավելվածը կարող եք ներբեռնել՝ IOS: https://apple.co/2w0xZCw Android: https://bit.ly/2IIvSWA

Share