Բաժին. Ֆինանսական

Ինեկոբանկը հայտարարություն է տարածել կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ վերաբերյալ

«Հարգելի հաճախորդ,

Ինեկոբանկը շարունակում է հետևել նոր կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական հրապարակումներին և ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ ապահովելով անվտանգություն մեր հաճախորդների և աշխատակիցների համար։

Մենք խրախուսում ենք օգտվել սպասարկման հեռահար ուղիներից, որոնք հասանելի են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում այս պահին գտնվող մեր բոլոր հաճախորդների համար 24/7 ռեժիմով։

Ուղիները հետևյալն են․

– մեր պաշտոնական կայքը՝ www.inecobank.am

– InecoOnline և InecoMobile հարթակները ` http://onelink.to/ftw96m

Կանխարգելիչ միջոցառումներ իրականացվում են նաև Բանկի բոլոր մասնաճյուղերում․

– Բանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված են համապատասխան ախտահանիչ միջոցներ։ Հորդորում ենք մասնաճյուղ այցելելիս անպայման օգտվել այս միջոցներից։

– Մասնաճյուղերում սպասարկումը իրականցվում է ձեռնոցներ և դիմակներ կրող աշխատակիցների կողմից։

– Բանկի մասնաճյուղերը և ընդհանուր օգտագործման տարածքները պարբերաբար օդափոխվում են և ախտահանվում են հատուկ մաքրող միջոցներով՝ արտահերթ գրաֆիկով։

– Բոլոր աշխատակիցները տեղեկացված են կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ։

Չնայած իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին՝ մենք նույնպես կարծում ենք, որ խուճապի կարիք չկա և միևնույն ժամանակ հորդորում ենք հնարավորինս խուսափել կանխիկ գումարի կիրառումից և մարդաշատ փակ տարածքներ այցելելուց։

Բանկի ծառայությունների և հեռահար սպասարկման վերաբրեյալ ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ միջոցներով․

– +374 10 510 510 շուրջօրյա հեռախոսահամարով

– Facebook և Instagram-ի մեր պաշտոնական էջերի միջոցով

– Կայքի 24/7 չատի միջոցով

– Օնլայն և մոբայլ համակարգերի հետադարձ կապի միջոցով

– customer.care@inecobank.am էլ նամակի միջոցով։

Հետևե՛ք պաշտոնական լրահոսին, կիրառեք Առողջապահության նախարարության կողմից առաջարկվող կանխարգելիչ միջոցառումները և եղեք առողջ», – ասված է հաղորդագրության մեջ։

Share