Բաժին. Ֆինանսական

Ucom-ն անցնում է արտակարգ ռեժիմով աշխատանքի

Գիտակցելով ստեղծված արտակարգ իրավիճակը և գնահատելով հանրապետության ինտերնետ և բջջային կապի հասանելիության անխափան աշխատանքի կարևորությունը այս օրերին` Ucom ընկերությունը որոշում է կայացրել անցնել արտակարգ ռեժիմով աշխատանքի:

– Կաշխատեն 34 սպասարկման կենտրոններ ամբողջ հանրապետության տարածքում, մնացածը կլինեն ժամանակավորապես փակված

– Վաճառքի և սպասարկման կենտրոններում արդեն իսկ կատարվում են մշտական ախտահանման աշխատանքներ

– Գրասենյակներում և սպասարկման սրահներում աշխատակիցները սպասարկումը իրականացնում են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով, գրասենյակներում մշտական առկա են ախտահանիչ միջոցներ

– Աշխատակիցները գրասենյակ մուտքի ժամանակ և օրվա ընթացքում ջերմաչափվում են

– Ucom ցանցի մոնիտորինգի կենտրոնը, սերվերային սենյակները, տեխնիկական սպասարկման բաժինը, մյուս ստրատեգիական բաժինները նախապատրաստված են և աշխատում են 24/7 գրաֆիկով։

Հիշեցնում ենք որ բոլոր առցանց հարթակները շարունակում են գործել՝

– ծառայությունների և սարքավորումների ձեռբերում՝ https://shop.ucom.am/

– ծառայությունների վճարում՝ https://www.ucom.am/pay

Տեխնիկական սպասարկման բաժնում յուրաքանչյուր խնդիր լուծվելու է ըստ արտակարգ դրության ժամանակ սահմանված առաջնահերթության։

Հիշեցնում ենք որ Առողջապահության նախարարության 8003 թեժ գիծը գործում է անվճար անգամ զրոյական կամ բացասական հաշվեկշռի դեպքում։

Կարևորելով մեր բաժանորդների հարմարավետությունը տանը մնալու այս օրերին, հայտնում ենք, որ uTV հեռուստատեսային ծառայության տեսավարձույթ բաժնում ավելացվել է ֆիլմերի «Անվճար» բաժինը, որտեղ տեղադրված են բազմաժանր ֆիլմեր բոլոր տարիքի բաժանորդների համար, որոնք դիտելիս գումար չի գանձվի։

Հետագա քայլերի մասին կտեղեկացնենք։

Հետևեք Առողջապահության նախարարության հորդորներին և առողջ եղեք։

Ստորև ներկայացնում ենք այն գրասենյակների հասցեները և աշխատանքային ժամերը, որոնք շարունակելու են գործել․

Երևան, Կենտրոն – ք. Երևան, Հյուսիսային պողոտա թիվ 1 շենք, #2 տարածք – 09:00-22:00 Երկուշաբթի-Շաբաթ, Կիրակի 10:00-22:00

Երևան, Մալաթիա – Սեբաստիա ք. Երևան, Րաֆֆու 39/4 – 09:00-18:00 Երկուշաբթի-Շաբաթ

Երևան, Քանաքեռ-Զեյթուն – ք. Երևան, Պ. Սևակի փող. Թիվ 51/6 – 09:00-18:00 Երկուշաբթի-Շաբաթ

Երևան, Աջափնյակ – ք. Երևան, Մարգարյան փ, 10/2 – 09:00-18:00 Երկուշաբթի-Շաբաթ

Երևան, Արաբկիր – ք. Երևան, Կոմիտաս 30 – 09:00-18:00 Երկուշաբթի-Շաբաթ

Երևան, Ավան – ք. Երևան, Խուդյակով փ. թիվ 220/5 – 09:00-18:00 Երկուշաբթի-Շաբաթ

Երևան, էրեբունի – ք. Երևան, Էրեբունի 20, տ.52 – 09:00-18:00 Երկուշաբթի-Շաբաթ

Երևան, Դավթաշեն – ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., 11 շենքի հ. 1/2 – 09:00-18:00 Երկուշաբթի-Շաբաթ

Երևան, Նոր-Նորք – ք. Երևան, Գայի պող. 16 – 09:00-18:00 Երկուշաբթի-Շաբաթ

Երևան, Շենգավիթ – ք. Երևան, Բագրատունյաց 16 շենքի թիվ 115 – 09:00-18:00 Երկուշաբթի-Շաբաթ

Արագածոտն, Աշտարակ – Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 6/2 – 09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Արագածոտն, Ապարան – Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Բաղրամյան 36/4 – 12:00-15:00 Երկուշաբթի- ուրբաթ

Արարատ, Արտաշատ – Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փող. թիվ – 115/3 09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Արարատ, Մասիս – Արարատի մարզ, ք. Մասիս, Դպրոցականների փող. թիվ 3/1 – 12:00-15:00 Երկուշաբթի- ուրբաթ

Արմավիր, Արմավիր – Արմավիրի մարզ, ք.Արմավիր, Հանրապետության 7 – 09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Գեղարքունիք, Մարտունի – Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Երևանյան փող. թիվ 50/1 – 09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Գեղարքունիք, Գավառ – Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Բոշնաղյան փողոց 7 – 09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Գեղարքունիք, Ճամբարակ – Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, Սեպտեմբերի 21-ի 2/45 – 12:00-15:00 Երկուշաբթի- ուրբաթ

Լոռի, Վանաձոր – Լոռու մարզ, ք.Վանաձոր, Տիգրան Մեծի 61 – 09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Լոռի, Ալավերդի – Լոռու մարզ, ք. Ալավերդի, Թումանյան փող. – 12:00-15:00 Երկուշաբթի- ուրբաթ

Լոռի, Ստեփանավան – Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Բաղրամյան 2ա – 12:00-15:00 Երկուշաբթի- ուրբաթ

Կոտայք, Հրազդան – Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրո. թաղ., շուկայի հար. տարածք – 09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Կոտայք, Աբովյան – Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հանրապետության պողոտա, թիվ 22/2-4 – 09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Շիրակ, Գյումրի – Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սայաթ-Նովա փող. 7 շենք # 6 խանութ – 09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Շիրակ, Արթիկ – Շիրակի մարզ, ք. Արթիկ, Աբովյան փողոց թիվ 3/1 – 09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Սյունիք, Կապան – Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/44 – 09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Սյունիք, Քաջարան – Սյունիքի մարզ, ք. Քաջարան, Աբովյան փ. թիվ 4/67 – 09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Սյունիք, Ագարակ – Սյունիքի մարզ, ք. Ագարակ, Գ. Նժդեհի փող. # 2/4 – 09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Սյունիք, Գորիս – Սյունիքի մարզ, ք. Գորիս, Գ. Աշոտի 27ա տարածք – 12:00-15:00 Երկուշաբթի- ուրբաթ

Վայոց Ձոր, Եղեգնաձոր – Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Նարեկացի # 18ա – 09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Վայոց Ձոր, Ջերմուկ – Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, Շահումյան 16/1 – 12:00-15:00 Երկուշաբթի- ուրբաթ

Տավուշ, Իջևան – Տավուշի մարզ, ք. Իջևան, Երևանյան փող. թիվ 106 – 09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Տավուշ, Նոյեմբերյան – Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան Երևանյան փ. թիվ 5/2-1 շենքի 1-ին հարկից տարածք – 12:00-15:00 Երկուշաբթի- ուրբաթ

Տավուշ, Բերդ – Տավուշի մարզ, ք. Բերդ, Մաշտոցի 23 ունիվերսամ խանութի մաս թիվ 5ա – 12:00-15:00 Երկուշաբթի- ուրբաթ

Share