Բաժին. Ֆինանսական

Ամերիաբանկը՝ վարկային արձակուրդի և արտակարգ իրավիճակում բանկի ծառայությունների մասին. տեսանյութ

Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը բանկի ֆեյսբուքյան էջում հանդես է եկել LIVE հարցազրույցով և պատասխանել վարկերի մարումների հետաձգման վերաբերյալ օգտատերերի հարցերին։

Հիշեցնենք, որ Ամերիաբանկն առաջինն էր Հայաստանում, որ հայտարարեց վարկերի մարումների հետաձգման մասին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի առաջացրած խնդիրները։

“Ինտերնետ բանկինգի և մոբայլ բանկինգի ծառայություններն անվճար կլինեն”, – հայտնում է Արման Բարսեղյանը։

Բանկը հոգացել է նաև սպասարկման ու տուրիզմի ոլորտի ֆիզիկական անձ կամ անհատ ձեռներեց հաճախորդների մասին։ Նրանք առաջիկա 2 ամսով կարող են օգտվել վարկային արձակուրդից։ Իսկ սննդի, տուրիզմի և հյուրատնային բիզնեսով զբաղվող իրավաբանական անձանց ու կազմակերպություններին հնարավորոիթյուն կտրվի ըստ իրենք հայտերի՝ որոշակի արտոնություններ տալ։ Նրանք առաջիկա ամիսներին կարող են մարել միայն տոկոսները։

Մի կարևոր նկատառում ևս. Վարկային արձակուրդը տարածվում է մինչև ընթացիկ տարվա մարտի 13-ը ձևակերպված վարկային գործարքնորին։

Իսկ մարտի 13-ից հետո կնքված վարկային պայմանագրերի կողմերին բանկը հորդորում է օգտվել օնլայն ծառայություններից՝ անվտանգության նկատառումներից ելնելով բանկ չայցելելու և մասնաճյուղերի բեռնվածությունը հնարավորինս մեղմելու համար։ Այնուամենայնիվ, եթե ֆիզիկական անձինք չեն կարողանում բանկի իրավիճակային հնարավորություններն անգամ ըստ վերանայված  ժամանակացույցի կատարել, հոգ չէ. Ամերիաբանկը պատրաստ է նոր զիջումների գնալ, եթե հաճախորդը դիմի բանկ։ Ամերիաբանկը դեպք առ դեպք կուսումնասիրի ու հնարավոր այլ լուծումներ կառաջարկի։

 

Share