Բաժին. Ֆինանսական

Ամերիաբանկը. հետաձգվում է Yerevan Ride-ի հետ անցկացվող արշավի վիճակախաղի ժամկետը

Ամերիաբանկը տեղեկացնում է, որ, պայմանավորված ստեղծված իրավիճակով, հետաձգվում է Բանկի և «Վելվիո» ընկերության կողմից համատեղ իրականացվող Yerevan Ride հեծանիվների գովազդային արշավի վիճակախաղի անցկացման ժամկետը: Խաղարկության անցկացման ժամկետի վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախքան խաղարկությունը Սմարթ հաշիվ բացած բոլոր նոր հաճախորդները կմասնակցեն վիճակահանությանը, որի արդյունքում կհաղթեն երեք հաջողակներ` ստանալով Yerevan Ride հավելվածի տարեկան անդամակցություն: 

Գովազդային վիճակախաղի, ինչպես նաև արշավի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ  այստեղ` http://bit.ly/2VCDkud

Share