Բաժին. Ֆինանսական

Արկադի Խաչատրյանը՝ արտակարգ դրության տնտեսական ազդեցության մասին. տեսանյութ

Արտակարգ դրության միամսյակի առաջին օրն ամփոփել ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հետ:

Պատգամավորի հետ զրուցել ենք տնտեսվարողներին վերաբերվող սահմանափակումների, արտակարգ պայմաններում գործունեություն ծավալելու և հնարավոր կորուստների ու ռիսկերի մասին:

Խաչատրյանը նկատում է՝ վերոնշյալին առնչվող հարցեր շատ ունեն, ԱԺ-ում արտակարգ դրություն սահմանելու հարցն արտահերթ քննարկելիս դրանք ուղղել են վարչապետին, սպառիչ պատասխաններ չեն ստացել:

«Կոնկրետ առաջարկ ու ծրագիր չեղավ. միայն պարզվեց՝ կա պարետատունը, որը կքննարկի և միջոցներ կձեռնարկի: Այսինքն դրանք ընդամենը հետագա անելիքների մեջ են, բայց, ըստ էության, հստակ ու արագ արձագանքման ծրագիր այդ ոլորտի համար չկար», – ասում է Խաչատրյանը:

Պատգամավորը նկատում է՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից դուրս գալիս տնտեսությունը վնասներ կրած կլինի ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, բայց տնտեսական գործընթացներն ամբողջությամբ կանգնեցնել չի կարելի: Ըստ Արկադի Խաչատրյանի՝ տնտեսվարողները կարող են շարունակել իրենց գործունեությունն այնքանով, որքանով չեն խանգարի հանրային առողջության պահպանմանը: Վերջում պատգամավորը հարկ է համարում նշել՝ այս իրավիճակում սահմանափակումը չի նշանակում արգելք:

Share