Բաժին. Ֆինանսական

Նոել Քուինը նշանակվել է HSBC Խմբի գլխավոր գործադիր տնօրեն

HSBC Holdings plc-ը հայտարարել է Նոել Քուինի՝ HSBC Խմբի  գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակման մասին: Նշանակումը ուժի մեջ է մտնում անմիջապես: 

Խմբի ղեկավար Մարք Թաքերը, ով նաև ղեկավարում էր թեկնածուների որոնման աշխատանքները, նշել է․ «Նոելն այն եզակի թեկնածուն է, ով 2019 թվականի օգոստոսից ի վեր առաջադրվելով ժամանակավոր հիմունքով՝ գերազանց գործունեություն է ծավալել: Նա ուժեղ և կայացած առաջնորդ է, որն ունի միջազգային բանկային համակարգում և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ոլորտում հարուստ փորձ, ինչպես նաև բիզնեսն առաջ մղելու համար անհրաժեշտ հմտություններ ու եռանդ: Վերջին ամիսներին Նոելը սերտորեն աշխատել է Խորհրդի հետ՝ համաձայնեցնելով Բանկի կատարողականը կայուն հիմունքներով խթանելու ուղղությամբ առանցքային գործողությունները: Նա խորապես հասկանում է HSBC-ի գործունեությունը, Բանկի առջև ծառացած մարտահրավերներն և զարգացման կարևոր հնարավորություններն ու հեռանկարները: Մենք նրան մաղթում ենք ամենայն հաջողություն HSBC-ն զարգացնելու գործում»:

Նոել Քուինը նշել է․ «Ինձ համար պատիվ է ստանալ HSBC-ն` Խմբի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում ղեկավարելու հնարավորությունը: Վերջին ամիսներին ղեկավարելով Բանկը միջանկյալ հիմունքներով՝ ինձ համար իսկապես հաճելի էր աշխատել Մարքի, Խորհրդի ու աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 230,000 աշխատակիցների հետ՝ վերադիրքավորելով Բանկը հաջողության ուղիով: HSBC-ն առանձնահատուկ միջազգային ընկերություն է՝ տաղանդավոր ու նվիրված աշխատակիցներով: Դեռ շատ անելիք կա, և ես վստահ եմ, որ մենք կհաղթահարենք մեր առջև ծառացած մարտահրավերները՝ ի նպաստ մեր բաժնետերերի, հաճախորդների, աշխատակիցների և ողջ հանրության»:

Share