Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 26/03/20

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 4.47%-ով և կազմել 23.08 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.31%-ով և կազմել 26.66 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.53%-ով և կազմել 1639.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.16%-ով և կազմել 14.77 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.41%-ով և կազմել 740.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.66%-ով և կազմել 1541.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.65%-ով և կազմել 4766.50 դոլար, կապարի գինը նվազել է 1.83%-ով և կազմել 1607.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.80%-ով և կազմել 11251.00 դոլար, անագի գինն աճել է 2.20%-ով և կազմել 13680.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.34%-ով և կազմել 1793.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 2.83%-ով և կազմել 17416.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 30000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 6.38%-ով և կազմել 22552.17 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 6.24%-ով և կազմել 2630.07 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 5.60%-ով և կազմել 7797.54 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.28%-ով և կազմել 10000.96 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 2.51%-ով և կազմել 4543.58 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 2.24%-ով և կազմել 5815.73 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 3.60%-ով և կազմել 1017.03 կետ:

Share