Բաժին. Ֆինանսական

Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջադրվել է Կենտրոնական Բանկի նախագահի պաշտոնում. ՀԺ

Հայկական Ժամանակը գրում է, որ ԱԺ Իմ Քայլը խմբազկությունը ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում է առաջադրել ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Այս մասին տեղեկացրել է պատգամավոր Արտակ Մանուկյանը։

Վաղը՝ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կքննարկվի ԿԲ նախագահի թեկնածության եւ ԱԺ-ին այդ պաշտոնին թեկնածու առաջադրելու հարցը։ Այլ խմբակցությունները թեկնածու չեն առաջադրել։

ԿԲ ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանը պաշտոնավարում է 2008 թվականից։ Նա 2 անգամ ԱԺ-ի կողմից ընտրվել է այդ պաշտոնում։ Նրա ժամկետը լրանում է հունիսին։

Մամուլը տեւական ժամանակ գրում էր, թե իշխող ուժն այս պաշտոնում առաջադրելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:

Մարտին Գալստյանի կենսագրությունը.

Ծննդյան տարեթիվ 04.05.1978

Կրթություն

1994-1999թթ. Երևանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ

1999-2002թթ. Երևանի պետական համալսարան, ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու

2009-2010թթ. Ջոն Ֆ. Քենեդու անվան Կառավարման Դպրոց, Հարվարդի Համալսարան, Հանրային կառավարման մագիստրոս

Վերապատրաստում

2007թ. «Դրամավարկային և ֆինանսական վիճակագրություն» Վաշինգտոն

2003թ. «Ֆինանսական ծրագրավորում և քաղաքականություն» Վաշինգտոն, «Ֆինանսական շուկայի վերլուծություն» Վիեննա

2002թ. «Դրամավարկային տեսություն և դրամավարկային քաղաքականություն» Գերցենզե

2000թ. «Կիրառական տնտեսական քաղաքականության դասընթաց» Վիեննա:

Աշխատանքային գործունեություն

1998-2015 ՀՀ ԿԲ՝ ֆինանսական գործառնությունների վարչություն՝ դիլեր, պորտֆելի կառավարիչ, բաժնի պետ, Վիճակագրության վարչություն, վարչության պետ։

2015-2018 Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար

2018-ի սեպտեմբերի 11-ից առ այսօր ՀՀ ԿԲ խորհրդի անդամ։

Share