Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 15/04/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 15-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.60 դրամով և կազմել 486.12 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.22 դրամով և կազմել 531.52 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 6.57 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.66 դրամով և կազմել 608.62 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 989.70 դրամով և կազմել 27224.36 դրամ: Արծաթի գինն աճել է 5.53 դրամով և կազմել 242.41 դրամ: Պլատինի գինն աճել է 420.54 դրամով և կազմել 11893.76 դրամ:

Share