Բաժին. Ֆինանսական

Ամերիաբանկ. Ովքե՞ր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրի շրջանակում տրվող ՓՄՁ արտոնյալ վարկերից

Ամերիաբանկ ՓԲԸ շարունակում է ուղիղ շփումը հաճախորդների ու ֆինանսական համակարգի շահառուների հետ, բայց վիրտուալ տիրույթում: Համավարակը փոխել է աշխարհի օրակարգը, ըստ այդմ՝ փոխվել են նաև կարիքներն ու պահանջները:

Ամերիաբանկը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ պատասխանել է հաճախ տրվող հարցերին: Գլխավոր թեման ՀՀ Կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրի շրջանակում տրվող ՓՄՁ արտոնյալ վարկերն և դրանց պայմաններն են:

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը հիշեցնում է՝ բիզնեսին ուղղված 4 ծրագիր կա, որից 3-ը վարկավորման արտոնյալ պայմաններին են վերաբերվում, իսկ մյուսը դրամաշնորհային է:

– Ինչ է իրենից ենթադրում դրամաշնորհային ծրագիրը և ովքեր են շահառուները:

–  Հունվարի 1-ից մինչ ապրիլի 1-ը 2-50 աշխատակից ունեցող կազմակերպությունները, որոնք չեն նվազեցրել աշխատակիցների քանակը և աշխատավարձային ֆոնդը, հնարավորություն ունեն ստանալ մեկանգամյա դրամաշնորհ: Դրամաշնորհի հաշվարկման մեխանիզմը պարզ է: Մինչև 5 աշխատակից ունեցող ընկերությունների դեպքում աշխատանքային ֆոնդը բաժանվում է աշխատակիցների քանակի վրա: 5-50 աշխատակցի դեպքում դրամաշնորհի հաշվման բանաձևը մի փոքր բարդ է: Վերոնշյալ բանաձևով ստանում ենք միջին աշխատավարձի չափը, աշխատողների քանակը բաժանել 5-ի, կլորացնել դեպի ներքև: Ստացված 2 թվերը բազմապատկել:

– Մնացած 3-ը վարկային ծրագրեր են: Ովքեր կարող են շահառու հանդիսանալ:

– Վարկավորման արտոնյալ պայմաններ առաջարկող այդ 3 ծրագրերում առկա է 6 նպատակային բաղադրիչ՝ աշխատավարձի ֆինանսավորում առավելագույնը 3 ամսվա համար, հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների, հումքի գնման և ներմուծման համար, նոր սարքերի գնման ու ներմուծման համար,սննդի և դեղերի ներմուծման համար, կոմունալ կապի և ծախսերի համար: Շահառու են հանդիսանում այն ընկերությունները, որոնք ունեն 1 տարվա աշխատանքային գործունեություն, բարվոք հարկային և վարկային պատմություն ունենա:

– Ինչպես դիմել այս ծրագրերից օգտվելու համար:

– Դիմելու 3 եղանակ կա: Առաջինը մեր բանկի օնլայն հարթակն է` sme.ameribank.am, երկրորդը՝ մեր բանկի ինտերնետ բանկ համակարգն է, երրորդը՝ բանկի էլեկտրոնային հասցեն է: Բոլոր դեպքերում հնարավոր է հեռահար, առանց բանկ այցելելու ներկայացնել հայտերը:

– Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ առաջարկվվող արտոնյալ վարկային պայմաններով վարկ ձևակերպելու համար:

– Անհրաժեշտ է ներկայացնել վարկի դիմումը, նախորդ  տարվա հարկային հաշվետվությունները, տեղեկանք ՊԵԿ-ից՝ հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ: Հնարավոր է բանկի պահանջով այլ փաստաթղթեր էլ անհրաժեշտ լինեն, թեև մենք թեթևացրել ենք ֆինանսական վերլուծության ու գնահատման գործընթացը: Այն դիմումատուները, որոնք արդեն մեր բանկի հաճախորդ են և վերջին  տարում ֆինանսական վերլուծության արդեն ենթարկվել են, ապա մենք օգտագործելու ենք այդ վերլուծության արդյունքները: Եթե այն առկա չէ, ապա մենք կարող ենք օգտագործել հարկային հաշվետվությունները: Կա նաև 3-րդ մեխանիզմը. մեր բիզնես վարկերի օնլայն հարթակում մինչև 5 մլն դրամի վարկերի դեպքում կարող են ուղղակի սքորինգային վարկերի դիմել:

Հիշեցնենք, որ Ամերիաբանկ ՓԲԸ-ը, դրսևորելով սոցիալական և գործառությաին բարձր պատասխանատվություն, միացել է ՀՀ Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրին:

&

Share