Բաժին. Ֆինանսական

Նավթի գների պատմական անկում – 20/04/20

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 92.22%-ով և կազմել 1.41 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 9.62%-ով և կազմել 25.38 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.65%-ով և կազմել 1705.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.52%-ով և կազմել 15.42 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.24%-ով և կազմել 781.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.59%-ով և կազմել 1490.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.34%-ով և կազմել 5190.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.27%-ով և կազմել 1671.50 դոլար, նիկելի գինն աճել է 5.19%-ով և կազմել 12334.00 դոլար, անագի գինն աճել է 0.61%-ով և կազմել 15197.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.80%-ով և կազմել 1951.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.36%-ով և կազմել 18298.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 30000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 2.44%-ով և կազմել 23650.44 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.79%-ով և կազմել 2823.16 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.03%-ով և կազմել 8560.73 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.47%-ով և կազմել 10675.90 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.65%-ով և կազմել 4528.30 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.45%-ով և կազմել 5812.83 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.96%-ով և կազմել 1068.32 կետ:

Share