Բաժին. Ֆինանսական

Թեղուտ ՓԲԸ-ն Խոշոր Հարկատուների 2020թ. հունվար – մարտ ամիսների ցուցակի 29-րդ հորիզոնականում է

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2020թ. հունվար-մարտ ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված տվյալների համաձայն Թեղուտ ՓԲԸ-ն ցուցուկի 29-րդ հորիզենականում է, հունվար – մարտ ամիսներին ընկերության կողմից մուծվել է 1.32 մլրդ դրամ հարկ։

Նշենք, որ 2019թ.-ի արդյունքում հանքարդյունաբերական հսկան մուծել է 2 մլրդ դրամ հարկ և խոշոր հարկ վճարողների ցուցակում զբաղեցրել է 100-րդ հորիզոնականը։ Նման ցուցանիշները բացատրվում են նրանով, որ ընկերությունը, ըստ էության, 2019թ.-ի առաջին կեսին չի աշխատել։

Share