Բաժին. Ֆինանսական

2020թ. հունվար-մարտին ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 265.67%-ով

Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2020թ. հունվար-մարտ ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։

ՄՏՍ Հայաստանը (Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 5-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 3.89 մլրդ դրամ հարկ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 1,855%-ով կամ 3.69 մլրդ դրամով։

16-րդ հորիզոնականում Յուքոմն (Ucom) է: Ընկերությունը մուծել է 1.96 մլրդ դրամ հարկ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 4.85%-ով կամ 0.1 մլրդ դրամով։

ՎԵՈՆ Արմենիան (Beeline) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 17-րդ հորիզոնականը։ 2020թ. առաջին եռամսյակում ընկերությունը մուծել է 1.92 մլրդ դրամ հարկ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 254.14%-ով կամ 1.38 մլրդ դրամով։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ (Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 120-րդ հորիզոնականում է։ Ընկերությունը մուծել է 364.52 մլն դրամ հարկ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 39.40%-ով կամ 0.1 մլրդ դրամով։

Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծվել է 8.14 մլրդ դրամ հարկ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 5.08 մլրդ դրամով կամ 265.67%-ով։

Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 3.31%-ը։ 2019թ.-ի համանման ցուցանիշը 1.38% էր։

Share