Բաժին. Ֆինանսական

Beeline. սմարթֆոնների վաճառքի ակցիաները շարունակվում են

Beeline-ը հայտարարում Xiaomi Redmi 8 սմարթֆոնների վաճառքի ակցիայի երկարաձգման մասին։ Մինչև 2020 թ. հունիսի 30-ը Xiaomi Redmi 8 սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդները կստանան նվեր՝ 10 000 դրամ քեշբեք (cashback) հաշվին՝ «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթով։

Մինչև 2020 թ. հունիսի 30-ը Samsung A10 սմարթֆոնի գնորդները կստանան 5000 դրամ քեշբեք: Իսկ Samsung A30s-ի գնորդներին կտրամադրվի «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթ և 033 կոդով հատուկ հեռախոսահամար: Ապառիկի առաջին տարին կլինի անտոկոս Samsung A10 և A30s-ի համար:

«Մենք երկարացրել ենք սմարթֆոնների վաճառքի ակցիաները, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան օգտվել դրանցից՝ այցելելով Beeline-ի 55 վերաբացված գրասենյակ, կամ պատվիրելով առցանց Beeline-ի E-shop խանութից, որտեղ նաև գործում է անվճար առաքում», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.comկայքում:

 

Share