Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 07/05/20

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.42%-ով և կազմել 23.89 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.27%-ով և կազմել 29.83 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.85%-ով և կազմել 1726.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 4.31%-ով և կազմել 15.74 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.72%-ով և կազմել 786.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.37%-ով և կազմել 1486.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.55%-ով և կազմել 5257.00 դոլար, կապարի գինն աճել է 0.24%-ով և կազմել 1642.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.33%-ով և կազմել 12313.00 դոլար, անագի գինն աճել է 0.85%-ով և կազմել 15164.00 դոլար, ցինկի գինն աճել է 2.72%-ով և կազմել 2002.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.11%-ով և կազմել 20062.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 30000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.89%-ով և կազմել 23875.89 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.15%-ով և կազմել 2881.19 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.41%-ով և կազմել 8979.66 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.44%-ով և կազմել 10759.27 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.54%-ով և կազմել 4501.44 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.40%-ով և կազմել 5935.98 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.35%-ով և կազմել 1126.48 կետ:

Share