Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկ. Փոխանցումների լայն հնարավորություններ՝ Կոնվերս Բանկի նոր Մոբայլ հավելվածում

Կոնվերս Բանկի նոր Մոբայլ հավելվածը հնարավորություն է տալիս տեղական և միջազգային փոխանցումներ կատարել ընդամենը մի քանի հպումով:  Այդ թվում հասանելի են փոխանցումները հեռախոսահամարով, անձնագրային տվյալներով, Card2Card փոխանցումները արտասահմանյան բանկերի վճարային քարտերին, SWIFT փոխանցումները և այլն: Այսպիսով, փոխանցման հնարավորություններից հեշտությամբ  կարելի է օգտվել  անգամ ստացող կողմի մասին սահմանափակ տեղեկատվության պարագայում:

«Կոնվերս Բանկի նոր Մոբայլ հավելվածում առաջարկվող փոխանցումների տարբերակները շատ են: Ցանկը պարբերաբար համալրվում է։ Շուտով մեր օգտատերերի համար հասանելի կդառնա նաև Converse Transfer, Money Gram և Unistream համակարգերով արագ դրամական փոխանցումների ֆունկցիան: Ձգտում ենք մեր հաճախորդների համար ստեղծել ֆինանսական այնպիսի էկոհամակարգ, որտեղ բոլոր փոխանցումները հնարավոր կլինի կատարել մեկ հարթակից՝ հաճախորդին հարմար եղանակով»,- նշել է Կոնվերս Բանկի Թվային բանկինգի կենտրոնի ղեկավար Մարինե Բլեյանը:

Նոր Մոբայլ հավելվածով փոխանցումները պարզ են և արագ,  լրացվող դաշտերի քանակը հնարավորինս կրճատվել է: Օրինակ, Ձեր՝  Կոնվերս Բանկի հաճախորդ հանդիսացող ընկերոջը փոխանցում կատարելու համար, անհրաժեշտ է լրացնել ընդամենը ընկերոջ այն հեռախոսահամարը, որը գրանցված է Կոնվերս բանկում, ընտրել, թե որ հաշվից եք փոխանցումը կատարելու, լրացնել գումարի չափը և հաստատել։ Վայրկյանների ընթացքում գումարը հասանելի կլինի ստացողի հաշվին:

Իդեպ, Կոնվերս Բանկի նոր Մոբայլ հավելվածով՝ Դուք, բացի փոխանցումներից, հնարավորություն ունեք՝

Կոնվերս Բանկի հաճախորդները կարող են ներբեռնել՝

– Ոչ միայն կառավարել Ձեր հաշիվները ցանկացած վայրից, այլև պատվիրել նոր կամ կից քարտ և բացել հաշիվ առանց բանկ այցելելու,

– Պատվիրել VISA pay sticker կամ VISA mini fob՝ անհպում վճարումներ իրականացնելու համար,

– Կառավարել Ձեր քարտի կարգավորումները անմիջապես հավելվածից՝ անհրաժեշտության դեպքում բլոկավորել քարտը, փոփոխել գործարքների սահմանաչափերը, ակտիվացնել ծանուցումների մի շարք եղանակներ,

– Կատարել տարաբնույթ վճարումներ՝ օգտագործելով նաև ձևանմուշներ,

– Կատարել արտարժույթի փոխարկում,

– Իրականացնել վարկի/երի մարում/ներ,

– Ներդնել ավանդ, համալրել այն և կասեցնել ցանկացած պահի,

– Կատարել ավտոմեքենայի հետ կապված տարատեսակ վճարումներ՝ տուգանքներ, ավտոկայանատեղի, կնքել ԱՊՊԱ պայմանագիր,

– Կառավարել հավելվածի կարգավորումները մի քանի վայրկյանում՝ փոխել և վերականգնել գաղտնաբառը և PIN-ը, ակտիվացնել Face ID / Touch ID, փոխել հավելվածի լեզուն,

– Քարտային գործարքներից կուտակել Կոնվերս միավորները, հետագայում նաև օգտագործել դրանք,

– Խմբագրել Բանկում գրանցված անձնական տվյալները , այդ թվում և Բանկային գաղտնաբառը, որը կիրառվում է  հաճախորդին հեռախոսազանգով նույնականացման ժամանակ,

– Հետևել Բանկի նորություններին և առաջարկներին։

https://online.conversebank.am/mapp

Գրանցման ուղեցույց՝ https://bit.ly/3bQtZ74

Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

Share