Բաժին. Ֆինանսական

Beeline. կորպորատիվ հաճախորդների համար գործարկվել Է նոր Բիզնես գրասենյակ՝ նոր հնարավորություններով

Beeline-ը գործարկեց նոր բիզնես գրասենյակ կորպորատիվ հաճախորդների համար: Գործիքը թույլ է տալիս կորպորատիվ հաճախորդների փաթեթի պատասխանատուին առավել արդյունավետ կառավարել փաթեթում ընդգրկված համարների հաշվեկշիռը, սակագնային փաթեթը (ՍՓ), ծառայությունները, ներառումները, վերծանումը, ինչպես նաև  ակտիվացնել  և ապաակտիվացնել հեռախոսահամարներ:

Նոր բիզնես գրասենյակը հագեցած է հատուկ համակարգով, որը հնարավորություն է տալիս թվային հարթակից ուղղել բոլոր հարցումներն անմիջապես կորպորատիվ հաճախորդների աջակցման մասնագետին: Օրինակ, եթե կորպորատիվ հաճախորդը ցանկանում է փոփոխել իր հեռախոսահամարներից մեկի ՍՓ-ն կամ ակտիվացնել որևէ ծառայություն, նա այս գործիքի միջոցով անմիջապես Բիզնես գրասենյակից հայտ է ներկայացնում աջակցման մասնագետին և հետևում իր դիմում-հայտի ընթացքին:

«Կորպորատիվ հաճախորդների համար մենք մշակել ենք արդյունավետ էլեկտրոնային հարթակ` ոչ միայն հաճախորդի փաթեթում համարների հետ աշխատելու համար, այլ  նաև առաջարկում ենք հարմարավետ գործիք՝  առցանց աշխատելու մեր ընկերության աջակցման մասնագետների հետ: Հիմնվելով մեր գործընկերների արձագանքների վրա՝ մենք կշարունակենք կատարելագործել գրասենյակը՝ փորձելով հնարավորինս համապատասխանել ժամանակակից բիզնեսի պահանջներին», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Կորպորատիվ հաճախորդի ներկայացուցիչը նույնպես կարող է գրասենյակներ ստեղծել իր լիազորության տակ գնտվող պայմանագրերի սահմանում՝ մեկ այլ անձի ևս կառավարման հնարավորություն  տալով: Պայմանագրերի և հեռախոսահամարների մասին ստացված տեղեկատվությունը հնարավոր է ներբեռնել .xlsx ֆորմատով՝ տեղեկատվության հետ օֆլայն տարբերակով աշխատելու համար:

Լրացուցիչ տեղեկություններ կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am/B2B կայքում, աշխատանքային ժամերին զանգահարելով 010 700 700 համարին, կամ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Business էջին։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

 

Share