Բաժին. Ֆինանսական

Կոնվերս բանկ. Վարկերի մարման աջակցության միջոցառումների համալիր փաթեթ

Կոնվերս բանկը ներկայացնում է վարկերի մարման աջակցության միջոցառումների համալիր փաթեթ՝ առաջարկելով վարկերի վերանայման նպաստավոր պայմաններ։

Բանկի առաջարկած աջակցության ծրագրում կարող են ընդգրկվել բանկի ֆիզիկական անձ, գյուղվարկավորում ստացած այն հաճախորդները, որոնք վարկավորվել են մինչև մարտի 16-ը, այդ օրվա դրությամբ չեն ունեցել ժամկետանց պարտավորություններ, իսկ ունենալու դեպքում ամբողջությամբ մարել են դրանք մինչև մայիսի 31-ը։ Աջակցության ծրագրի շահառու են նաև իրավաբանական անձինք, որոնք մարտի 26-ի դրությամբ չեն ունեցել ժամկետանց պարտավորություններ, իսկ ունենալու դեպքում մարել են դրանք մինչև մայիսի 31-ը։

Մեծամասամբ վերանայումները կատարվելու են ավտոմատ կերպով։

Կոնվերս բանկի՝ վարկերի մարման աջակցության միջոցառումների համալիր փաթեթը ֆիզիկական անձանց առաջարկում է վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետի տրամադրում, վարկի վերջնաժամկետի երկարաձգում, նաև անհատական մոտեցում՝ որոշ հաճախորդներին։ 

Բանկը շնորհակալություն է հայտնում հաճախորդներին՝ իրենց ծառայություններից օգտվելու համար, խորհուրդ տալիս ժամանակին կատարել վճարումներն ու մարումները և մաղթում առողջություն։

Share