Categories: Ֆինանսական

ՎԶԵԲ-ը մեկնարկում է առցանց կրթական հարթակ փոքր բիզնեսների համար

ՎԶԵԲ-ը մեկնարկում է առցանց կրթական և խորհրդատվական հարթակ՝ օգնելու միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակում: Հարթակը հնարավորություն է տալիս ստանալու փորձագիտական խորհրդատվություն՝ ճգնաժամային իրավիճակում դրամական հոսքերի, մատակարարների և անձնակազմի կառավարման ուղղությամբ: Ծրագրի նպատակն է աջակցել ավելի քան 10,000 բիզնեսների 30 երկրներում:

ՎԶԵԲ-ը մեկնարկում է անվճար առցան կրթական և խորհրդատվական ծրագիր՝ աջակցելու միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին, որոնք տուժել են կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքներից։ Նման մասնավոր փոքր ընկերությունները էական դեր ունեն այն երկրենրի տնտեսություններում, որտեղ ՎԶԵԲ-ը ներդրումներ է իրականացնում։

ՎԶԵԲ «Know How Ճգնաժամային իրավիճակում» ծրագիրն իրականացվում է բանկի հարթակում։ «Know How Ակադեմիան» միասնական կրթական հարթակ է, որտեղ ձեռներեցներին հասանելի է կիրառական օժանդակություն, ներառյալ տարբեր թեմաներով դասընթացների նյութեր, ճգնաժամային կառավարման խորհրդատվություն ոլորտի փորձագետների կողմից, ինչպես նաև համատեղ քննարկումների հարթակ։

Հարթակում ներկայացված է լինելու նաև լոկալ տեղեկատվություն կառավարության և բանկերի կողմից առաջարկվող ֆինանսական աջակցության վերաբերյալ ՎԶԵԲ-ի գործունեության բոլոր 30 երկրներում։

Ծրագիրը մեկնարկել է որպես ՎԶԵԲ-ի ճգնաժամային արագ արձագանքման և աջակցման գործիք։ Այն ուղղված է հինգ հիմնական գործարար ուղղությունների․

1) Ճգնաժամային կառավարում․ Ձեր հաճախորդներն ու մատակարարները

2) Ճգնաժամային կառավարում․ Ֆինանսական կառավարման հիմունքներ

3) Ճգնաժամային կառավարում․ Ձեր ընկերության ֆինանսավորումը

4) Ճգնաժամային կառավարում․ Ձեր անձնակազմը

5) Ճգնաժամային կառավարում․ Կառավարման և առաջնորդության մարտահրավերները

Առաջին դասընթացը՝ «Ճգնաժամային կառավարում․ Ձեր հաճախորդներն ու մատակարարները» թեմայով, ներառում է խորհրդատվություն բիզնեսի մատակարարման շղթայի անխափան իրականացման և դրամական հոսքերի վերաբերյալ։ Դասընթացը հասանելի է այսօրվանից, իսկ մյուս չորսը կմեկնարկեն հաջորդիվ։ Բոլոր ռեսուրսները հասանելի են դեռևս անգլերեն, ռուսերեն, արաբերեն լեզուներով։

ՎԶԵԲ-ը, համագործակցելով իր գործունեության բոլոր 30 երկրների գործընկեր բանկերի և բիզնեսի աջակցման խմբերի հետ, առաջիկա ամիսներին նպատակադրված է աջակցելու ավելի քան 10,000 միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների՝ առաջարկելով տարբեր նյութեր, գիտելիքի կիսման հարթակ և մասնագիտական խորհրդատվություն։

Ծրագիրը ֆինանսավորում են Եվրոպական միությունը (այդ թվում նաև իր Եվրոպական ներդրումային խորհրդատվության հաբի միջոցով), Ղազախստանը և ՎԶԵԲ Փոքր բիզնեսի աջակցման ֆոնդը (Իտալիա, Ճապոնիա, Կորեա, Լյուքսեմբուրգ, Շվեյցարիա, Շվեդիա, Թայբեյ Չինաստան).

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի խոսքով․ «Փոքր և միջին բիզնեսի աջակցությունը ՎԶԵԲ-ի առաքելության հիմքում է: Մենք պատրաստակամ ենք աջակցել բիզնեսներին այս ճգնաժամային իրավիճակում՝ օգնելով նրանց հաղթահարել ներկայիս մարտահրավերները և նախապատրաստվել առավել արագ և արդյունավետ վերականգնմանը։ ՎԶԵԲ հարթակը կարող է օգտակար աջակցող գործիք հանդիսանալ բոլոր բիզնեսների համար՝ անկախ ընկերության չափից։»

Ծրագրին կարող եք ծանոթանալ մայիսի 28-ից հետևյալ հղմամբ www.ebrdknowhowacademy.com. Մանրամասն տեղեկատվության և հարցումների համար դիմել ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակ Արմենուհի Առաքելյանին, arakelya@ebrd.com.

Share

Վիվա-ՄՏՍ. առանձին տեղանքներում առկա են ծառայությունների հասանելիության հետ կապված որոշակի դժվարություններ

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ բջջային ցանցի՝ անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով, ենթահամակարգերից մեկում առաջացած խափանման պատճառով առանձին տեղանքներում առկա են ձայնային…

12 hours ago

Ucom. Հոսանքի տատանման հետևանքով առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է

Ucom ընկերությունը հաղորդագրություն է տարածել տեղի ունեցած խափանման մասին. Սիրելի´ բաժանորդներ, Հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացած…

13 hours ago

Քանյե Ուեսթը` ԱՄՆ նախագահական ընտրությունների անկախ թեկնածու

Ամերիկացի ռեփ-կատարող Քանյե Ուեսթը պատրաստվում Է 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,…

14 hours ago

US FDA: IQOS-ը նվազեցնում է վնասակար ազդեցությունը. Բաժնետոմսերի 0.8% աճ

Հեղինակավոր Bloomberg պարբերականն անդրադարձել է ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչության (US FDA)՝ IQOS-ի վերաբերյալ որոշմանը։ Այսուհետ Ֆիլիպ Մորրիսը իրավունք ունի…

16 hours ago

Գերարարգ ինտերնետ Բերդավան գյուղում․ Ռոստելեկոմն աջակցում է «Դիմակայուն (թվային) համայնք» ծրագրին

2020թ․հուլիս 7-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղում տեղի ունեցավ «Դիմակայուն (թվային) համայնք» ծրագրի առաջին փուլի շնորհանդեսը։ Ծրագիրը իրականացվում է «ՍՕՍ Սիսթեմս»…

16 hours ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 08/07/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 8-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

16 hours ago

ՊԵԿ. ՀԴՄ-ների ձեռք բերման դիմումների մերժման և կատարված կանխավճարների վերադարձման վերաբերյալ

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին ուղղված ՀԴՄ-ների ձեռք բերման դիմումների (հայտերի) մերժման և ՊՈԱԿ-ի հաշվեհամարին կատարված կանխավճարների վերադարձման վերաբերյալ Պետական…

16 hours ago

Հակոբ Արշակյան. 2019թ.-ին ՀՀ ՏՏ ոլորտն աճել է 30%-ով

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը վիճակագրական տվյալների է հրապարակել ՀՀ ՏՀՏ ոլորտի վերաբերյալ։ «2019թ․ 2018թ․ նկատմամբ բարձր տեխնոլոգիական…

17 hours ago

Հրատապ. Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցման համար մրցույթ է հայտարարվել

ՀՀ ՏԿԵ նախարարության տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ`Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերանորոգման համար: Ճանապարհի վերանորոգումը կիրականացվի Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման…

18 hours ago