Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 02/06/20

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 5.24%-ով և կազմել 37.56 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 3.56%-ով և կազմել 40.09 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 2-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.35%-ով և կազմել 1728.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 3.25%-ով և կազմել 18.17 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 3.65%-ով և կազմել 865.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 2-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.71%-ով և կազմել 1529.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.55%-ով և կազմել 5487.50 դոլար, կապարի գինն աճել է 1.78%-ով և կազմել 1686.00 դոլար, նիկելի գինն աճել է 2.13%-ով և կազմել 12751.00 դոլար, անագի գինն աճել է 0.80%-ով և կազմել 15785.00 դոլար, ցինկի գինն աճել է 2.11%-ով և կազմել 2029.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 18519.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 30000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.05%-ով և կազմել 25742.65 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.82%-ով և կազմել 3080.82 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 9608.37 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 3.75%-ով և կազմել 12021.28 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 2.02%-ով և կազմել 4858.97 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.87%-ով և կազմել 6220.14 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 2.42%-ով և կազմել 1277.85 կետ:

Share