Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 04/06/20

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.44%-ով և կազմել 37.41 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.35%-ով և կազմել 40.12 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 4-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.62%-ով և կազմել 1715.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.06%-ով և կազմել 17.94 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.63%-ով և կազմել 862.80 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 4-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.32%-ով և կազմել 1560.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.79%-ով և կազմել 5478.50 դոլար, կապարի գինը նվազել է 1.25%-ով և կազմել 1696.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.66%-ով և կազմել 12671.00 դոլար, անագի գինը նվազել է 0.26%-ով և կազմել 15950.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.50%-ով և կազմել 2000.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.56%-ով և կազմել 18078.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 30000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 26281.82 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.34%-ով և կազմել 3112.35 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.69%-ով և կազմել 9615.81 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.45%-ով և կազմել 12430.56 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.21%-ով և կազմել 5011.98 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.64%-ով և կազմել 6341.44 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 3.42%-ով և կազմել 1257.31 կետ:

Share