Categories: Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հայտարարել է #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares մրցույթ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մեկնարկում է #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares խորագրով մրցույթ, որի 5 հաղթողները նվեր կստանան նոթբուք:

«Պատասխանատու և կազմակերպված վարք ցուցաբերելու դեպքում բոլորս կարող ենք հնարավորինս շուտ վերադառնալ մեր բնականոն կյանքին՝ շարունակելով ապրել այնպես, ինչպես ապրում էինք մինչ համավարակի բռնկումը:

Մրցույթին կարող են մասնակցել Ֆեյսբուք և Ինստագրամ սոցիալական ցանցերի  հայաստանյան օգտատերերը՝ կատարելով մի քանի պարզ գործողություն:

Օգտատերերը սոցիալական ցանցի իրենց էջերում պետք է լուսանկարներ հրապարակեն (քանակի սահմանափակում առկա չէ)՝ պահպանելով հետևյալ կանոնները.

– կրել պաշտպանիչ դիմակ,

– տեղադրել լուսանկարը public տարբերակով,

Բոլոր լուսանկարներում անհրաժեշտ է՝

– նշել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջը (Tag անել),

– օգտագործել #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares հաշթեգերը:

Մրցույթի հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով. մեկ օգտատիրոջ կողմից որքան շատ լուսանկարներ հրապարակվեն, հաղթելու հնարավորությունն այնքան մեծ կլինի:

Մրցույթի բոլոր կանոններն ու սահմանափակումները ներկայացված են այստեղ:

Մրցույթը կավարտվի հունիսի 30-ին (ներառյալ) և կամփոփվի հուլիսի 10-ին՝ Բանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:

Հոգ տանելով մեր հաճախորդների մասին՝ հորդորում ենք օգտվել

– ACBA Mobile հավելվածի ծառայություններից,

– Բանկի 24/7 ռեժիմով աշխատող վճարային տերմինալներից:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Share

Հայաստան մշտական բնակության տեղափոխվողները կարող են առանց մաքսային վճարների ներմուծել անձնական օգտագործման ապրանքները

https://youtu.be/2GDfqyvTHuY Մշտական բնակության համար Հայաստան տեղափոխվող անձինք կարող են օգտվել անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորությունից: Պետական եկամուտների…

2 hours ago

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 32,490-ի (+339)

Հուլիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32490 դեպք, որոնցից 20729-ն` առողջացած, 581-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ…

4 hours ago

ՀՀ Զինված Ուժերի պատժիչ գործողություններ Տավուշում. տեսանյութ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը.

4 hours ago

Դրամի փոխարժեք. 10:50 – 14/07/20

ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքները հուլիսի 14-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 484.00 դրամ (+0.00…

5 hours ago

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 13/07/20

Նավթի գները նվազել են Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 13-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի…

6 hours ago

Ինգա Ղալայանը՝ պետական եկամուտների ցածր ցուցանիշների ու հնարավոր զարգացումների մասին

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները 2020 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից…

21 hours ago

Արայիկ Հարությունյան. Կասֆալտապատվի «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի Պատարա տանող ավտոճանապարհը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 12-ին այցելել է Ասկերանի շրջանի Պատարա համայնք, ծանոթացել առկա խնդիրներին, տեղում տվել մի շարք հանձնարարականներ: «Արմենպրես»-ին այս մասին…

22 hours ago

Ինչպես են վերահսկվում Երևանում իրականացվող շինարարական աշխատանքները

Վերջին մեկուկես տարում մայրաքաղաքում շինարարության ծավալները նկատելի աճել են: 2019թ.-ին և 2020թ.-ի առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանը շուրջ 500 նոր շինթույլտվություն…

22 hours ago

Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է

Տեխնիկական հարցերով պայմանավորված՝ չեղարկվել է «Արմենիա» ավիաընկերության կողմից նախատեսված հուլիսի 15-ի Դուբայ-Երևան չվերթը ։ Ինչպես տեղեկացնում է «Արմեպրես»-ը, այս մասին հաղորդագրություն…

22 hours ago