Բաժին. Ֆինանսական

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGT51246104 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ 02/07/09

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 02-ին, կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT51246104 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 986 000 000 դրամ: Այդ թվում դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների  ծավալը 2 840 000 000 դրամ է, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների  ծավալը` 146 000 000 դրամ: Գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկություններ չեն եղել: Բավարարված առաջարկությունների  ընդհանուր ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ:

Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը սահմանվել է 9.9800%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը`  9.9091%:

Աճուրդին մասնակցել է 16 դիլեր:

Share