Բաժին. Ֆինանսական

2009Թ.-Ի ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՇՈՒՐՋ 114.9 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ

ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 114.9 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 1.4 մլրդ դրամ հավելուրդի փոխարեն: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջեն կատարվել էր 22.7 մլրդ դրամ հավելուրդով: Հունվար-նոյեմբեր ամիսներին ֆինանսավորման ներքին աղբյուրների գծով արձանագրվել է շուրջ 147.4 մլրդ դրամ հավելուրդ կամ տարեկան ծրագրի 56.7%-ը` նախորդ տարվա 65.8 մլն դրամ հավելուրդի դիմաց: Ֆինանսավորման արտաքին աղբյուրների գծով անցած ժամանակահատվածում արձանագրվել է շուրջ 262.3 մլրդ դրամ պակասուրդ կամ տարեկան ծրագրի 115.4%-ը` նախորդ տարվա 22.6 մլրդ դրամ հավելուրդի դիմաց:

Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում շուրջ 42.6 մլրդ դրամ են կազմել գանձապետական պարտատոմսերից զուտ մուտքերը` 70.3%-ով գերազանցելով տարեկան ծրագրով նախատեսված ցուցանիշը: 2009 թվականին շարունակվել է ՀՀ ներքին շահող փոխառության պարտատոմսերի հետգնման գործընթացը: Անցած ժամանակահատվածում այս նպատակով հատկացվել է 1.0 մլն դրամ: Մուրհակների մարման նպատակով տարեկան ծրագրով նախատեսված գումարն ամբողջությամբ հատկացվել է` կազմելով 2.0 մլրդ դրամ: Ամբողջ ծավալով տրամադրվել է նաև «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ից ստացված վարկի մարման նպատակով նախատեսված գումարը` կազմելով 1.2 մլրդ դրամ:

2009 թվականի հունվար-նոյեմբերի ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի ներքին ֆինանսական ակտիվները կազմել են -186.7 մլրդ դրամ կամ տարեկա նծրագրի 66.2%-ը: Մասնավորապես` անցած ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 97.9 մլրդ դրամի վարկեր` կազմելով նախատեսվածի 92.1%-ը: Նշված գումարից շուրջ 94.7 մլրդ դրամը Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված վարկի միջոցներից փոխանցվել է ԿԲ-ում բացվածդեպոզիտային հաշվին` տնտեսավարող սուբյեկտներին վարկեր տրամադրելու նպատակով: 3.0 մլրդ դրամի վարկ է տրամադրվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին: Շուրջ 160.8 մլն դրամի վարկեր են տրամադրվել բռնադատված քաղաքացիներին` անհատական բնակարանային շինարարություն իրականացնելունպատակով: 70 մլն դրամ հատկացվել է «Կանազ» ԲԲԸ ի ֆինանսական պարտավորությունների մարմանը: Տրամադրված վարկերի վերադարձից մուտքերը կազմել են շուրջ 9.8 մլրդ դրամ:

2009 թվականին Ռուսաստանի Դաշնության տրամադրած 185.1 մլրդ դրամ պետական վարկի միջոցները ներդրվել են գանձապետարանում բացված կայունացման դեպոզիտային հաշվին, որից հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է փոխանցվել շուրջ 130.6 մլրդ դրամ: Նշված գումարից ծախսվել է 115.3 մլրդ դրամ, որից փաստացի օգտագործվել է 85.9 մլրդ դրամը: Անցած ժամանակահատվածում շուրջ 44.1 մլրդ դրամով ավելացել են ազատ բյուջետային միջոցները:

Share