Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ – ԹՈՂԱՐԿՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր ոսկե հուշադրամ` նվիրված Միսաք Մեծարենցի (1886–1908 թթ.) ծննդյան 125-ամյակին: Հուշադրամի դիմերեսին աստղերի ֆոնի վրա ոճավորված գրչի պատկեր է: Դաշտի ներքևում երկու տողով նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «10000» և «ԴՐԱՄ»: Դաշտի վերևում մանր տառատեսակով նշված է թողարկման տարեթիվը` 2011: Եզրաշուրթի մոտ շրջագծով մակագրված է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ:Հուշադրամի դարձերեսին Միսաք Մեծարենցի դիմապատկերն է, որից աջ ուղղահայաց մակագրված է «ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ»: Մակագրությունից աջ երկու տողով հորիզոնական նշված են Մեծարենցի ծննդյան և մահված տարեթվերը համապատասխանաբար` «ՙ1886» և «1908»: Մակագրությունը և տարեթվերը առանձնացված են ուղղահայաց գծով: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:  Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում: Հուշադրամի բնութագիրը. անվանական արժեքը` 10000 դրամ, մետաղը և հարգը ոսկի` 9000, զանգվածը` 8,6 գ, տրամագիծը 22,0, տրամաշուրթը` ատամնավոր, որակը` պրուֆ, տպաքանակը 1000 հատ:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նաև նոր ոսկե հուշադրամ` նվիրված Թորոս Ռոսլինի ծննդյան 800-ամյակին:   Հուշադրամի դիմերեսին պատկերված է Թորոս Ռոսլինի մանրանկարչությունից մի դրվագ, որի վերևում մանր տառատեսակով նշված է թողարկման տարեթիվը` 2011: Եզրաշուրթի մոտ շրջագծով մակագրված են վերևում` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ, իսկ ներքևում`  ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ:  Մակագրությունները երկու տեղում առանձնացված են մեկական կետով:  Հուշադրամի դարձերեսին պատկերված է Թորոս Ռոսլինի մանրանկարչությունից մի դրվագ, որի ներքևի մասում նշված է` 800: Եզրաշուրթի մոտ շրջագծով մակագրված են, վերևում հայերեն` ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆ, իսկ ներքևում անգլերեն` TOROS ROSLIN:  Մակագրությունները երկու տեղում առանձնացված են մեկական կետով: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:  Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է   Նիդերլանդների արքայական դրամահատարանում: Հուշադրամի բնութագիրը. անվանական արժեքը` 10000 դրամ, մետաղը և հարգը ոսկի` 9000, զանգվածը` 8,6 գ, տրամագիծը` 22,0 մմ, դրամաշուրթը` ատամնավոր, որակը` պրուֆ, տպաքանակը` 1000 հատ:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է նաև Անիի հիմնադրման 1050-ամյակին նվիրված ոսկե hուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված է Անի քաղաքի պարիսպի մի հատված և դարպասներից մեկի վրա պահպանված քաղաքի զինանշանը` հովազի կենդանակերպ խորհրդանիշը, որից վերև առկա է հավերժության վարդյակ: Ներքևում երկու տողով նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` 1000 և ԴՐԱՄ: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջագծով մակագրված է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՈՒՆ: Բառերի միջև  վերևի ձախում մանր տառատեսակով հորիզոնական նշված է թողարկման տարեթիվը` 2011: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Անիի Մայր տաճարը, որից ներքև երեք տողոր մակագրված են համապատասխանաբար` ԱՆԻ, ՄԱՅՐԱՔԱՂԱՔ և 1050: Եզրաշուրթը շրջանագծով ձևավորված է զարդաքանդակով: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:  Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է   Նիդերլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը. անվանական արժեքը` 1000 դրամ, մետաղը և հարգը ոսկի` 5850, զանգվածը` 15,6 գ, տրամագիծը` 26,0, դրամաշուրթը` հարթ, որակը` հատուկ, տպաքանակը` 1000 հատ:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Արտաշատի հիմնադրման 2200-ամյակին նվիրված ոսկե hուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված է Արտաշատի քաղաքային մետաղադրամի (մ. թ. 1-2 դարեր) մեկ կողմը, որը ներկայացված է  դիցուհի Տիխվեի պատկերով`  աշտարակաձև թագով: Ներքևում երկու տողով նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` 1000 և ԴՐԱՄ: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջագծով մակագրված է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՈՒՆ: Բառերի միջև  վերևի ձախում մանր տառատեսակով հորիզոնական նշված է թողարկման տարեթիվը` 2011: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Արտաշատի քաղաքային մետաղադրամի մյուս կողմը, որը ներկայացված է  հաղթության դիցուհի Նիկեի պատկերով: Պատկերից ներքև  երեք տողով մակագրված են համապատասխանաբար` ԱՐՏԱՇԱՏ, ՄԱՅՐԱՔԱՂԱՔ և 2200: Եզրաշուրթը շրջանագծով ձևավորված է զարդաքանդակով: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:  Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է   Նիդերլանդների արքայական դրամահատարանում: Հուշադրամի բնութագիրը. անվանական արժեքը` 1000 դրամ, մետաղը և հարգը ոսկի` 5850, զանգվածը` 15,6 գ, տրամագիծը` 26,0, դրամաշուրթը` հարթ, որակը` հատուկ, տպաքանակը` 1000 հատ:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Վիեննայի Մխիթարյան միաբանության հիմնադրման 200-ամյակին նվիրված արծաթե  hուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված են Միաբանությունում գտնվող գրապահոցը և 1775 թ. մայիսի 30-ին Ավստրիայի կայսրուհի Մարիա Թերեզայի կողմից տրված հատուկ արտոնագիրը, որով ճանաչվում է Մխիթարյան միաբանության կրոնական կարգը: Դաշտի ներքևի աջում երկու տողով նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` 1000 և ԴՐԱՄ, իսկ ձախում` փոքր տառատեսակով նշված է թողարկման տարեթիվը` 2011: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջագծով մակագրված է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ: Վերևում եզրաշուրթի մոտ մակագրության սկզբի և վերջի բառերը առանձնացված են կետով: Հուշադրամի դարձերեսին պատկերված են` աջում Վիեննայում գտնվող միաբանության շենքի շքամուտքը, իսկ ձախում` պատի շարվածքի ֆոնի վրա միաբանության զինանշանը: Պատկերների միչև առկա է ուղղահայաց մակագրություն` ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Վերևի աջում հորիզոնական մակագրված է «200-ամյակ»:  Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:  Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է   Նիդերլանդների արքայական դրամահատարանում: Հուշադրամի բնութագիրը. անվանական արժեքը` 1000 դրամ, մետաղը` արծաթ, 9250, քաշը` 33,6 գ, տրամագիծը` 40,00 մմ, դրամաշուրթը` ատամնավոր, որակը` պրուֆ, տպաքանակը` 500 հատ;
Share