Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ – ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ

ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ կենտրոնական բանկի նախագահի ապրիլի 7-ի թիվ 1/327Ա որոշման համաձայն գրանցվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի Հրազդան մասնաճյուղը: Միևնույն ժամանակ, կենտրոնական բանկի նախագահի ապրիլի 12-ի թիվ 1/351Ա որոշման համաձայն գրանցվել են ««ԿԱՄՈՒՐՋ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ «Վանաձոր», «Գյումրի» մասնաճյուղերը և «ԲԵՐԴ», «ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ», «ՄԱՐՏՈՒՆԻ», «ԳՈՐԻՍ» և «ՍԻՍԻԱՆ» ներկայացուցչությունները:
Share