Բաժին. Ֆինանսական

ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ – ՇՈՒԿԱՅՈՒՄ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

Շուկայում տոկոսադրույքների կտրուկ փոփոխություններ չեն սպասվում: Այսօր` մարտի 18-ին, լրագրողների հետ կայացած հանդիպման շրջանակներում նման հայտարարությամբ հանդես եկավ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի Ֆինանսական շուկաներում գործառնական դեպարտամենտի տնօրեն և Գլխավոր գործադիր տնօրենի տեղեկալ Իրինա Սեյլանյանը` անդրադառնալով ՀՀ կենտրոնական բանկի կողմից երկրում արձանագրված գնաճի  բարձր տեմպերը զսպելու նպատակով դրամավարկային քաղաքականության պայմանների խստացմանը: Իրինա Սեյլանյանը նշեց, որ ՀՀ ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը հնարավոր է որ հանգեցնի «դրամային» տոկոսադրույքների` այսինքն դրամով ավանդների և վարկերի տոկոսադրույքների բարձրացման, սակայն, ըստ նրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ տնտեսությունում վարկավորման առավել մեծ ծավալներ տրամադրվում են հիմնականում իրավաբանական անձանց և այն էլ առավելապես արտարժույթով, ապա առաջիկայում տոկոսադրույքների զգալի բարձրացում չի սպասվում:
Share