Բաժին. Ֆինանսական

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ

ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36265126 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 2 մլրդ 571 մլն 697 հազար դրամ, հետգնված ծավալը` 500 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 519 589 077 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 12.5111 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 7 գործակալ:

Share