Բաժին. Ֆինանսական

FOREX CLUB – NASDAQ OMX ARMENIA ԲՈՒՐՍԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

FOREX համաշխարհային արժութային շուկայում նախորդ շաբաթը լի էր նորություններով և իրադարձություններով: Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքի վրա ազդող հիմնական գործոններն էին ԱՄՆ-ի և Եվրոպայի կենտրոնական բանկերից ստացվող նորությունները:  Եվրոյի փոխարժեքի բարձրացման վրա զգալի ազդեցություն թողած գործոններից մեկը ԵԿԲ կառավարման անդամ, համատեղությամբ Բունդեսբանկի ղեկավար Ակսել Վեբերի հայտարարությունն էր` Եվրագոտում իրականացվող պետական ծրագրերի հնարավորինս արագ եզրափակման մասին: Եվրոյի փոխարժեքի աճին լրացուցիչ ազդակ հաղորդեց նաև երեքշաբթի օրը հրապարակված ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի վերջին արձանագրությունը, որտեղ նշվում էր պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման ծրագիրը շարունակելու մտադրության մասին: Ուրբաթ օրը ելույթ ունեցավ նաև Բեն Բերնանկեն, ով նշել էր, որ ԱՄՆ ԿԲ-ն կշարունակի տնտեսության խթանման քաղաքականությունը: Այս իրադարձությունների հիման վրա EUR/USD հարաբերակցությունը հասավ իր նոր առավելագույն մակարդակին `1,4159: Հետագայում, սակայն ԱՄՆ-ում արդյունաբերական գների ինդեքսի դրական նորություններով և առևտրային պահեստներում պաշարների համախառն ծավալի փոփոխությամբ պայմանավորված` եվրոն սկսեց զիջել իր դիրքերն իր հիմնական հակարակորդի` դոլարի նկատմամբ:  Շաբաթվա արդյունքներով համաշխարհային արժութային շուկայում եվրոյի փոխարժեքն աճել է ընդամենը 0,29%-ով և հասել մինչև  1,3976 մակարդակը:

NASDAQ OMX Armenia բուրսայում դոլարի միջին փոխարժեքը նախորդ շաբաթվա ընթացքում աճել է 0,01%-ով և կազմել 360,92 դրամ: Առևտրի ծավալը նախորդ շաբաթվա համեմատ կրճատվել է  18,06%-ով և կազմել 15,65 մլն. ԱՄՆ դոլար: Նախորդ շաբաթվա ընթացքում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը իջել է 0,1%-ով և արդեն հոկտեմբերի 16-ին` շաբաթ օրը, կազմել  362,12 դրամ:

Երեքշաբթի Հայաստանի ԿԲ-ի խորհրդի նիստի ժամանակ որոշում է կայացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել նույն մակարդակի վրա` 7,25%: Բացի այդ, խորհուրդը միաձայն համամիտ էր այն կարծիքին, որ, չնայած տնտեսական աճի տեմպերի նվազեցմանը, նկատվում է նաև ներքին պահանջարկի աստիճանաբար վերականգնում: Երկրում գնաճային ճնշումը չի ավելանում, ավելին` ԿԲ-ի հաշվարկային տոկոսադրույքների աստիճանաբար բարձրացումը տարվա սկզբից` 5,0%-ից մինչև 7,25% հանգեցնում է գնաճի հավասարակշռվածության: Հայաստանի ԿԲ հասկացրեց, որ  ներկայիս արտարժութային փորարժեքը համապատասխանում է ներքին շուկայի զարգացումներին: Այս շաբաթվա ընթացքում, ըստ Forex club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանի գնահատմամբ, ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը Հայաստանում կտատանվի 360-362 դրամի սահմաններում:   

Հայաստանում կանխիկ եվրոյի շուկան զարգանում է FOREX համաշխարհային արժութային շուկայի միտումներին համընթաց: Այս կապակցությամբ, կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն աճել է 0,57%-ից մինչև 511,50 դրամ/եվրո: Ըստ կանխատեսումների` հաջորդ շաբաթ աշխարհում և Հայաստանում եվրոյի փոխարժեքը պայմանավորված կլինի FOREX համաշխարհային շուկայի զարգացումներով. ավելի կոնկրետ` արտասահմանյան ներդրողների կողմից ամերիկյան արժեթղթերի ձեռքբերման տվյալների լուսաբանմամբ,  նաև Գերմանիայում և ԵՄ գործարար ակտիվության ինդեքսների հրապարակմամբ: Կախված Եվրոպայի տնտեսության ենթադրվող կտրուկ աճից` եվրոյի նկատմամբ արժութային շուկայի  խաղացողները դրական են տրամադրված, սակայն չի բացառվում նաև, որ EUR/USD հարաբերակցությունը հետագա շաբաթվա ընթացքում կտատանվի 1,3850-1,4150 մակարդակում: Այս դեպքում մեկ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը Հայաստանում կլինի 501,4-512,2 դրամ սահմաններում:

Ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթվա ընթացքում նվազել է 0,33%-ով և կազմել 12,12 դրամ: Սա կապված է ԱՄՆ դոլարի նկատմամբ ռւսական ռուբլու փոխարժեքի նվազման հետ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է ԱՄՆ դոլարի և ՀՀ դրամի նկատմամբ նավթի գների անկման պատճառով: Առաջիկա շաբաթում ռուբլու հարաբերականությունը դրամի նկատմամբ կորովի ԱՄՆ-ում հրապարակովող մակրոտնտեսական նորությունների և նավթի գնի հիման վրա: Եթե մակրոտնտեսական վիճակագրությունը հետագա շաբաթվա մեջ բացասական տվյալներ ցուցաբերի, հաստատելով ԱՄՆ-ում նոր կարգավորող միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, դա կարող է հանգեցնել ԱՄՆ դոլարի և ՀՀ դրամի նկատմամբ ռուսական ռուբլու փոխարժեքի աճի: Ռուբլու կանխիկ վաճառքի միջին փոխարժեքը դրամի նկատմամբ առաջիկա շաբաթվա ընթացքում, ըստ սպասումների, կտատանվի  12,08-12,18 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ, NASDAQ OMX Armenia բուրսայում կնքվել են միայն ամերիկյան արժույթով գործարքներ, այլ արտարժույթներով, մասնավորապես եվրոյով և ռուսական ռուբլով առևտուր չի կայացել: 

Share