Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – «ԱՐԱՔՍ» ԲԲԸ-Ի ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԵՆ ԱԶԱՏ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ

2009թ. հուլիսի 17-ից «Արաքս» ԲԲԸ-ի սովորական անվանական արժեթղթերը թույլատրված են ՆԱՍԴԱՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա  ֆոնդային բորսայի ազատ շուկայում («C») առքուվաճառքի: Բորսայում կշրջանառվեն ընկերության 116 879 արժեթուղթ` յուրաքանչյուրը 1000 ՀՀ դրամ անվանական արժեքով: «Արաքս» ԲԲԸ-ի արժեթղթերին տրվել է ARAX բորսայական հապավումը:

2008թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ «Արաքս» ԲԲԸ-ի ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է 499.96 մլն ՀՀ դրամ, սեփական կապիտալը` շուրջ 293 մլն ՀՀ դրամ: Ներկա դրությամբ «Արաքս» ԲԲԸ-ի խոշոր բաժնետեր է հանդիսանում ռուս-հայկական «Միջազգային բիզնես կենտրոն» ՓԲԸ համատեղ ձեռնարկությունը, ում պատկանում է ընկերության բաժնետոմսերի 66%-ը: Նշենք, որ «Միջազգային բիզնես կենտրոն» ՓԲԸ-ի է պատկանում նաև ՀՀ-ում գործող մի շարք այլ ընկերությունների բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը:

Share